Լրահոս
Օրվա լրահոսը

«Չե՞ք տեսնում՝ Ռոբը չի, կին է, ինչո՞ւ եք քաշքշում». Մարությանի բարեվարքության դասերը Փաշինյանին

Մայիս 18,2026 23:13 Share

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության առաջնորդ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կրկին բարեվարքության դասեր է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այս անգամ Մարությանի դասերը պայմանավորված են Արաբկիր վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ Փաշինյանի ու թիվ 16 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանի միջադեպով:

«Դուք ի՞նչ իրավունք ունեք այդ կնոջը քաշքշեք, դուք երկրի վարչապետն եք, ո՞վ է ձեզ իրավունք վերապահել կնոջը քաշքշել: Ձեր կողքինները՝ համակիրներն ու աջակիցները, որ քաշքշում են, իրենք էլ ձեզնից են այդ օրինակը վերցնում: Արդեն որերորդ անգամ է, տեսնում ենք՝ այն մարդը, որը ձեզ ընդդիմադիր խոսք է ասում, մի բան ձեզ հակասում է, դուք հարձակվում եք իր վրա: Դա նորմալ չի, չէ՞: Այդ մարդուն ասում եք, եթե Ռոբն ես, քեզ այն բանից կանեմ, այսպես կանեմ, այնպես կանեմ, բայց այդ մարդը Ռոբը չի, չէ՞, չե՞ք տեսնում՝ կին է, տղամարդ չի: Այդ կինը Արաբկիրում է ապրում, ինքը չի եկել ձեր մոտ՝ կառավարության շենքի մոտ բողոքում, դուք եք գնացել իր բակ, գոռգոռում եք: Իր բակ եք եկել, իր կարծիքն է արտահայտում… այո, դեմ է ձեզ, իր կարծիքն ունի, պատկերացրեք՝ այդպիսի բան էլ է լինում, սովորեք, որ Երևանում ու Երևանից դուրս ձեզ այլևս չեն սիրում ու չեն հավատում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031