Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին խախտում «Դավո օիլ»-ում. հեռացրել են տեսչական մարմնի կապարակնիքները

Մայիս 19,2026 17:44 Share

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 2026թ․ մայիսի 19-ին իրականացված վերահսկողական այցի ընթացքում պարզվել է, որ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պոկված են եղել Տեսչական մարմնի կողմից 2026թ. մայիսի 15-ին տեղադրված կապարակնիքները (հասցե` ք. Երևան, Ռուբինյանց 41/1)։

Փաստը տեղում արձանագրվել է ՇՎՏՄ տեսուչների կողմից, որի արդյունքում կազմվել է արձանագրություն։

Իրավախախտ տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական ավելի խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ևս մեկ անգամ սպառողներին հորդորում է զերծ մնալ նշված լցակայանից լիցքավորում իրականացնելուց, քանի որ վերջին ամիսների ընթացքում նույն տնտեսվարողի մոտ` տարբեր հասցեներում, բազմիցս արձանագրվել են թերլիցքավորման դեպքեր։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031