Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացը

Մայիս 19,2026 22:40 Share

Մայիսի 19-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենիին։

Բարձր գնահատելով ձևավորված սերտ համագործակցությունը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ժամանակի ընթացքում այն վերաճել է ամուր բարեկամական հարաբերությունների և շոշափելի արդյունքներ արձանագրել։

Քննարկվել են առանցքային մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են կիբեռլաբորատորիայի ստեղծման ընթացքին և արձանագրել, որ առաջիկա օրերին կմեկնարկի լաբորատորիայի տեխնիկական հագեցման և սարքավորումների մատակարարման գործընթացը։

Անդրադարձ է կատարվել նաև Քրեական ոստիկանության կարողությունների զարգացմանը, մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը և կրթական համակարգի կատարելագործմանը վերաբերող հարցերի։

Այդ համատեքստում կարևորվել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ։

Կրթական ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումների ընթացքում, ի թիվս ոստիկանների և փրկարարների կարողությունների ու հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի, առանձնահատուկ կարևորվել են նաև սահմանապահների կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը։

Քննարկվել են նաև Փրկարար ծառայության ենթակառուցվածքների բարելավմանը առնչվող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Եղեգնաձորի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև Սևանի ջրափրկարարական ջոկատի շինարարական և վերազինման աշխատանքների ընթացքին։

Կողմերը վերահաստատել են արդյունավետ գործընկերությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031