Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ունենայինք պատշաճ գլխավոր դատախազ, արդարադատության նախարար և այլն, որոնք զբաղված չէին լինի միայն իշխանահաճո աշխատանքով, Փաշինյանն առնվազն պատասխանատվության առջև պիտի կանգներ. Մարինե Ֆարմանյան

Մայիս 20,2026 15:25 Share

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է փաստաբանությունը, քանի որ փաստաբան Զարուհի Փոստանջյանին անվանել է անամոթ, ծախված ստահակ (և ուրիշ այլ զազրելի բառերով), միայն այն բանի համար, որ նա իրականացնում է ընդդիմադիր հայացքներով հայտնի անձի շահերի պաշտպանությունը:

Եթե մենք ունենայինք պատշաճ գլխավոր դատախազ, արդարադատության նախարար, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, ՄԻՊ և այլն, որոնք զբաղված չէին լինի միայն իշխանահաճո աշխատանքով, ապա այս անձն առնվազն պատասխանատվության առջև պիտի կանգներ:

Բայց, թողնելով այդ գործը հաջորդ իշխանությանը, շատ կարևոր է, որ ապագայում Նիկոլ Փաշինյանի փաստաբանները չնույնացվեն իրենց վստահորդի հետ, կարողանան օրենքի դաշտում ամբողջ ծավալով պաշտպանել մեղադրյալին և երկրի ղեկավարի կողմից չթիրախավորվեն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:

Սա ուղղակիորեն պետության պոզիտիվ պարտականությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031