Արարատի մարզի Մասիսի երաժշտական դպրոցում կազմակերպվել է Բագրատ Սրբազանի 55-ամյակին նվիրված «Լույսի հաղթություն» խորագրով երեկո, որին մասնակցում են Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Շուշան Պետրոսյանը, Արամոն, Արսեն Սաֆարյանը և այլք:
«Սրբազանին փորձել են բանտարկել, բայց իր արժանապատիվ և հավատարիմ դիրքերի մեջ նա բոլորիցս ամենաազատն է»,- նշեց Թովմաս ուրարակիր Առաքելյանը: Նա հիշեց Սրբազանի հետ կուսակրոնության թեմայով զրույցը և այն արտահայտությունը, որ ինքն առանձին է, բայց երբեք միայնակ չէ:
Հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի խոսքով. «Քանի որ դավաճաններն են տիրացել իշխանական աթոռներին, բնական է, որ ազնվազարմ հայերը պիտի դատապարտվեն: Բայց հույս ունեմ, որ հայերը կգան իշխանության, և այս ամենը կկարգավորվի»:
Նա նաև ընդգծեց. «Այսօր Մասիս քաղաքում ընթանում է կարևորագույն միջոցառում՝ Բագրատ Սրբազանի ծննդյան 55-ամյակն են նշում հայերով: Գիտեմ, որ այս հղումները, որ այստեղից կարվեն, ոչ միայն Սրբազանին են ուղղվելու, այլև ողջ հայությանը… Իսկ նա տիրական հայ է»։
Կարդացեք նաև
Խաչիկ Մանուկյանի ձևակերպմամբ՝ ցավոք, այսօր ոչ թե Սրբազանին են կալանավորել, այլ մեզ են կալանավորել. «Սրբազանը ուր էլ լինի, երկիր մոլորակի որ հատվածում, թեկուզ տիեզերքում էլ լինի, ինքն ազատ մարդ է»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































