Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդ» դաշինքը խիստ մտահոգիչ է համարում ընտրական գործընթացի մասնակիցների կողմից արժանապատվությունը նվաստացնող խոսույթի օգտագործումը

Մայիս 20,2026 21:25 Share

«Անկախ դիտորդ» դաշինքը խիստ մտահոգիչ է համարում ընտրական գործընթացի մասնակիցների կողմից արժանապատվությունը նվաստացնող խոսույթի օգտագործումը, որի թիրախում հաճախ հայտնվում են ամենախոցելի խմբերի ներկայացուցիչները։ Ծայրահեղ բևեռացած քաղաքական իրավիճակում առանձին խմբերին պիտակավորող բառապաշարը հանգեցնում է ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի խորացմանը և հատկապես անընդունելի է, երբ այդ խոսույթի կիրառողները բարձրաստիճան պաշտոնատար անձինք են և մասնավորապես՝ ՀՀ Վարչապետը։

Նախընտրական քարոզարշավը ընտրողների հետ շփման և նրանց մտահոգությունները ուղիղ լսելու բացառիկ հնարավորություն է։ Այդ հնարավորությունը չպիտի օգտագործվի առանձին խմբերի պիտակավորման, մարգինալացման կամ զոհականացման համար։

Ազատ և արդար ընտրությունների առանցքում ոչ միայն մրցակցող ուժերի ծրագրերի ներկայացման, քարոզչության հնարավորությունն է, այլ նաև ընտրողների մտահոգությունների բոլոր օրինական ձևերով բարձրաձայնման իրավունքը։

Քաղաքական գործիչները և հատկապես պաշտոնատար անձինք պարտավոր են առավել զգայուն և հանդուրժող լինել քննադատական խոսքի նկատմամբ և իրենց վերաբերմունքով չհանգեցնել խնդիրների մասին բարձրաձայնող քաղաքացիների կրկնակի զոհականացման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031