Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք՝ ինձնից սկսած, այդ վախը ունենք, թե ինչ պատասխան ենք մենք տալու ՀՀ ժողովրդին, որը մեզ վստահել է իր երկրի կառավարումը. Փաշինյան

Մայիս 21,2026 13:08 Share

«Մենք 1991 թվականից Հայաստանի հանրապետությունում ապրել ենք վախերի մեջ: Գլոբալ վախերը կապված էին պատերազմի հետ, Թուրքիայի, Ադրբեջանի հետ կոնֆլիկտի հետ: Եղել են ներքին վախեր, թե որ օլիգարխի որ լակոտը որ պահին ում կկրակի, ով ում ունեցվածքը ձեռքից կխլի, ով ում զուգարանում ծեծելով կսպանի, ով որտեղ մեր քվեարկության արդյունքները կկեղծի»,- այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ Խարբերդում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ հաստատված խաղաղությունից հետո վախով ապրելու անհրաժեշտություն այլեւս չունենք. «Սա չի նշանակում, թե Հայաստանում հանցավորությունը վերացել է եւ այլն, եւ այլն, խոսքը այն մասին է, որ ոչ մի օլիգարխի զավակ չի կարող այլեւս անարգել կամ կրակել փողոցներում: ՀՀ-ում չկա այդպիսի մեկը, որ կարողանա մտքով անցկացնել, որ ինքը օրենքից վեր է : Մենք մեր երկրում ապրելու վախերը հաղթահարել ենք: Մեր երկիրը դարձել է ուրախ երկիր: Այս ողջ ընթացքում ու ամեն օր մեզ փորձում են ներշնչել վախեր անընդհատ: Մի վայրկյան չի անցել այն պահից, երբ մենք մեր վախերից ձերբազատվել ենք, հաջորդ վայրկյանից մեզ վախեցնում են թուրքերի, ադրբեջանցիների վերադարձով ու ամեն ինչով:

Մեր վախերը այլեւս անցյալում են, մեզ չեն կարող վախեցնել մի պարզ պատճառով, որովհետեւ մենք, դուք եք տերը Հայաստանի հանրապետության: Եթե վախեցող կա, դա առաջին հերթին իշխանության ու կառավարության անդամներն են: Մենք՝ ինձնից սկսած, այդ վախը ունենք, թե ինչ պատասխան ենք մենք տալու ՀՀ ժողովրդին, որը մեզ վստահել է իր երկրի կառավարումը: Ժողովուրդ, որը մեր տերն ու գործատուն է, մեզ վարձել է, ինչ պատասխան ենք մենք տալու: Իսկ ինչ պատասխան ունեմ ձեզ տալու, պատասխանը հետեւյալն է, որ այսօր մենք անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով, ու Հայաստանի հանրապետությունը այսօր պետություն է ավելի քան երբեւէ… »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031