Լրահոս
Օրվա լրահոսը

Էվերեստն ունի 8848,86 մետր բարձրություն, ու անգամ մտովի այնտեղ հայտնվելը ամեն մարդու բան չէ

Մայիս 22,2026 18:30 Share

Էվերեստը, աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը կամ, ինչպես ասում են՝ «Աշխարհի տանիքը», ունի 8848,86 մետր բարձրություն, ու անգամ մտովի այնտեղ հայտնվելը ամեն մարդու բան չէ։

Առաջին անգամ մարդ արարածի ոտքը Էվերեստի գագաթին «դիպել է» 1953 թվականին։ Դրանից հետո Էվերեստի գագաթը նվաճել հաջողվել է 4000-ից քիչ ավելի մարդու, նրանց թվում՝ հայերի։ Հատկանշական է, որ վերելքների ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 203 մահ։

Էվերեստի գագաթին 2002 թվականին ոտք դրած մեր առաջին հայրենակիցը Իգոր Խալաթյանն է, որը երկքաղաքացի է և ունի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքացիություն։

Օրերս, ավելի կոնկրետ՝ մայիսի 20-ին և 21-ին, միջազգային հեղինակավոր արշավախմբերի կազմերում միմյանց հետևից Էվերեստը հաջորդաբար նվաճել են Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Գևորգ Գասպարյանն ու Հայկ Մարգարյանը և երկնքի ստորոտում բարձրացրել են Հայոց Եռագույնը։

Այս պատմական իրադարձությունը կերտելու կոչված երկու բացառիկ արշավախմբերում, հասկանալի է, ընդգրկվել կարող էին միայն բացառիկ անհատականություն ունեցող լեռնագնացները։ Ու այս առումով հպարտություն է, որ ընդամենը մի քանի երկրների լեռնագնացներից ընտրվել են Հայաստանի երկու ներկայացուցիչները։

Շատ հատկանշական է, որ Գևորգ Գասպարյանը այս վերելքը նախաձեռնել է ոչ միայն պատմական նվաճում գրանցելու նպատակով։ Ավելի վաղ նա համացանցում գրառում էր կատարել, որ իր այս նախաձեռնությունը նպատակ ունի՝ ավարտին հասցնել Հայաստանում երեք ընտանիքների համար դրամահավաքը, որոնք ապրում են այնպիսի պայմաններում, որոնք դժվար է տուն անվանել։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031