«Էսօր մեր հարգելի գործընկերներն ասում են՝ դուք Եվրամիություն ընդունվելու, ճանապարհ սկսելու օրենք եք ընդունել, դե հիմա որոշեք՝ Եվրամիություն եք գնում, թե՞ Եվրասիական տնտեսական միություն եք մնում։
Մենք ասում ենք՝ ամենայն հարգանքով, բայց մենք հիմա դա որոշելու կարիք չունենք, երբ որ կգա ժամանակը, դե գիտենք, որ Հայաստանը միևնույն ժամանակ չի լինի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության անդամ, բայց մենք նման որոշում կայացնելու՝ «կամ-կամ»-ի անհրաժեշտություն չունենք, որովհետև մենք հիմա Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, Եվրամիության հետ մեր հարաբերությունները խորացնելու ենք և օրենք են ընդունել Հայաստանի անդամակցության պրոցեսը սկսելու վերաբերյալ։ Բայց որոշումը կայացնելու է ժողովուրդը, որովհետև դա կարող է լուծվել միայն հանրաքվեով։
Իսկ հիմա մենք ինչո՞ւ ենք այդ ճանապարհով գնում, որովհետև Հայաստանի քաղաքացիներն արդեն երկար ժամանակ բողոքում են, որ Եվրամիություն այցելելիս՝ վիզաներ ստանալու պրոբլեմներ են ունենում։ Իսկ գիտե՞ք՝ ինչու են վիզաներ ստանալու պրոբլեմ ունենում, մեզ ասում են՝ Եվրամիության հետ լավ հարաբերություն ունեք, մի հատ վիզայի հարց չեք կարող լուծել, իսկ գիտեք ի՞նչն է դրա պատճառը, որովհետև 2018 թվականից 2025 թվականը Հայաստանից Եվրամիություն մեկնած քաղաքացիների թիվը 500 տոկոսով աճել է։ Այսինքն՝ եվրոպական երկրների դեսպանատները չեն հասցնում Հայաստանի քաղաքացիների հոսքերն ընդունել։
Պատկերացրեք, ունեք մեկ սենյակ, ենթադրենք 10/10 վրա, կամ այս դահլիճը, 550 նստատեղ կա, 550 կնստեն, 100-ը ոնց է լ լինի, ոտքի վրա կկանգնեն։
Կարդացեք նաև
Լավ, շատ սեղմենք, 200 հոգի էլ կկանգնեն, լավ, եթե մի քիչ էլ շատ լինի, կարող է 400 հոգի էլ կանգնեն, բայց եթե 550-ը 500 հոգով ավելանա, տարբերակ չկա այս դահլիճում տեղավորվելու։
Ոնց որ ասեն Անի խոշորացված համայնքի ղեկավարի, Շիրակի մարզպետ հետ այդքան լավ հարաբերություն ունես, այս դահլիճում չես կարող 6000 մարդ տեղավորել, բա լավ հարաբերություն ինչի համար է, ժողովուրդ ջան, բայց դրա համար մենք ասում ենք՝ ամենաուշը երկու տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիության վիզաների ազատականացված վիճակ», -ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ կարող են տոմս առնել ու «Շիրակ» օդանավակայանից մեկնել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































