«Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Ակնհայտ է, որ որևէ 2 պետությունների միջև նույնիսկ տեսականորեն չի կարող լինել խաղաղություն, եթե պետություններից մեկի մի քանի միլիոն քաղաքացիներ մյուս պետության քրեական օրենսգրքով հանցագործներ են:
Ակնհայտ է, որ միլիոնից ավելի հայաստանցիներ, այդ թվում՝ ես, նույնիսկ ցանկության դեպքում չենք կարող այցելել «խաղաղ» Ադրբեջան, որովհետև ձերբակալվելու ենք և դատապարտվենք: Որովհետև մենք ևս այցելել ենք Արցախ և մենք ևս ֆինանսապես աջակցել ենք Արցախին, ինչն Ադրբեջանը, իր իսկ քրեական օրենսգրքով, դեռևս մեկնաբանում է որպես «սահմանի անօրինական հատում» և «ահաբեկչության ֆինանսավորում», իսկ չճանաչված հանրապետության բանակը՝ որպես «ահաբեկչական խմբավորում»:
Հետևաբար, ակնհայտ է, որ խաղաղություն չի կարող լինել նույնիսկ ըստ այդ բառի սահմանման՝ առանց Ռուբեն Վարդանյանի ու մնացած գերիների բացառապես քաղաքական հարցի վերջնական լուծման և խաղաղության փակուղու վերացման:
Շնորհավոր ծնունդդ, Ռուբեն ջան:


















































