ԻՔՄ հաղորդագրությունը մայիսի 25-ին Գյումրիում կայացած ՔՊ–ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
Այսօր՝ մայիսի 25-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 21:08-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7700 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Կարդացեք նաև
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:


















































