Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական հանրահավաքում ժ. 20:16-ի դրությամբ գտնվել է շուրջ 17500 մարդ. ԻՔՄ

Հունիս 03,2026 23:00 Share

ԻՔՄ հաղորդագրությունը հունիսի 3-ին Երևանում կայացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ հունիսի 3-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:16-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 17500 մարդ:

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930