Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել եւս` Ռուսաստանից. Արման Թաթոյան

Մայիս 26,2026 00:50 Share

«Միասնության թեւեր»-ի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն արձագանքել է «Դոսյե» կենտրոնի հրապարակմանը. «Մենք շատ պարզ տեսնում ենք ականջներ այսօր իմ մասին հրապարակված ստահոդ հոդվածում։ Դեպքերի զարգացումը ցույց կտա, թե ում ականջներն են:

Այնտեղ «Միասնության թեւերին» վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է։

Հրապարակված թվերը հորինված են, բացարձակ չափազանցված: Մենք նշվածի կեսի կեսն էլ չենք ծախսել:

Գրասենյակների համար նշված գումարի 10% ենք ծախսել:

Սրանք փաստեր են, օբյեկտիվ փաստեր: Ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունները ընդհանրապես սուտ են:

Մեր բոլոր քայլերը համապատասխանում են օրենքին. դրանք երևում են հարկային ու բանկային հաշվետվություններով ու բոլոր մյուս վերաբերելի հիմքերով:

«Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել եւս` Ռուսաստանից։

Մենք հիմա փնտրում ենք իրավական ուղիներ. պատասխանատվության ենթարկելու համար դատի ենք տալու կասկածելի սկզբնաղբյուրին։ Հետո գնալու ենք բոլորի հետևից, ովքեր փորձում են ձեռքերը տաքացնել: Իմ հեղինակության ու բարի համբավի հետ որևէ մեկին թույլ չեմ տալու խաղալ»։

Նշենք, որ ավելի վաղ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Միասնության թևեր» կուսակցությանը առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։

Հետաքննությունից պարզ է դառնում, որ խոսքը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիյենկոյի կուռացիայի տակ գործող ЭИСИ ինստիտուտի միջոցով տրվող աջակցության մասին է։

Դոսյե կենտրոնի հրապարակման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 231–րդ և 232–րդ հոդվածներով առերևույթ հանցակազմ կա «Միասնության թևեր» կուսակցության մասով։

Կենտրոնի հրապարակման մեջ նշված՝ Արման Թաթոյանի ֆինանսավորման նախահաշիվներն ու փոխանցումների մասին տեղեկությունները բավականին արժանահավատ են, քանի որ տրամաբանորեն բացատրում են Թաթոյանի ու «Միասնության թևեր» բռենդի PR-ի վրա ծախսված ահռելի գումարների ծագումնաբանությունը, որը գաղտնի էր պահվում։

Դեռևս երկու շաբաթ առաջ էինք բացահայտել, որ նախկին ՄԻՊ–ի ու «Միասնության թևեր» բռենդի PR-ի համար ահռելի գումարներ են ծախսվել, որոնք խորամանկ կերպով շրջանցել են կուսակցությունների ֆինանսական թափանցիկության կարգերը։ Նաև բացահայտել էինք, որ «Միասնության թևերի» բոլոր շուրջ 30 գրասենյակների վարձակալության պայմանագրերը պատշաճ գրանցված չեն եղել։

Այսօր Դոսյե կենտրոնի այդ ամենը ամբողջությամբ բացատրող նյութեր հրապարակեց։ Այդ գրասենյակների վրա, ըստ կենտրոնի հրապարակման, 5 ամսում ծախսվել է Թաթոյանի PR ծախսերի 926 միլիոն դրամից 322 միլիոնը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031