Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարական «Blick» պարբերականն անդրադարձել է Հայաստանի մշակույթին և բազմազան զբոսաշրջային փորձառություններին

Մայիս 26,2026 15:20 Share

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Շվեյցարիայի առաջատար «Blick» պարբերականի ճանապարհորդական բաժնում հրապարակվել է ծավալուն հոդված Հայաստանի մասին, որը ներկայացնում է երկրի մշակույթը, բնությունը, խոհանոցը և բազմազան զբոսաշրջային փորձառությունները։

Հոդվածում առանձնացվել են Երևանի յուրահատուկ մթնոլորտը, հայկական գինեգործական ավանդույթները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության հուշարձանները, Սևանա լիճը, հայկական խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները։

Հրապարակումը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի աճող ճանաչելիությունն ու հետաքրքրությունը միջազգային զբոսաշրջային շուկայում։

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել