Լրահոս
Օրվա լրահոսը

«Ու էս «ծնգլահան» եղած դեմքով մարդն այդ հարցերով զբաղվելու անմիջական պատասխանատու պաշտոնյան է, ով միլիոններով պարգևավճարներ է ստացել իր աշխատանքը «լավ» կատարելու համար». Մանե Թանդիլյան

Մայիս 26,2026 22:00 Share

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տարբեր մարդիկ՝ լրագրողներ, գերիների հարազատներ, ուղղակի սովորական մտահոգ քաղաքացիներ, ինձ հաճախ են հարցնում, թե իշխանությունները ինչ են անում հայ գերիներին Բաքվի բանտերից վերադարձնելու համար։ Իրենք հարցն այդպես են ձևակերպում, որովհետև մտածում են, որ իշխանությունները ինչ-որ բան անում են, ուղղակի որովհետև չեն կարող չանել՝ մտածում են նրանք։

Հաճախ փորձում եմ նրբանկատորեն բացատրել այդ ակնհայտ անգործության հանգամանքը, որ չխեղեմ նրանց ակնկալիքներն ու պատկերացումներն իրենց հայրենի երկրից, պետությունից, չխորացնեմ նրանց հիասթափությունը։

Երեկ ԱԳ նախարար Միրզոյանն անթաքույց ցուցադրեց այս կառավարության վերաբերմունքն ու անգործությունը գերիների վերադարձի հարցի կապակցությամբ, լրագրողի հարցին ի պատասխան ասելով, թե՝ ծնգլ արեցիք ․․.

Ու էս «ծնգլահան» եղած դեմքով մարդն այդ հարցերով զբաղվելու անմիջական պատասխանատու պաշտոնյան է, ով միլիոններով պարգևավճարներ է ստացել իր աշխատանքը «լավ» կատարելու համար՝ ըստ Նիկոլ Փաշինյանի։

Այո՛, լավ էլ կատարել է. Բաքվի բանտերում հայ գերիների առկայությունը վկա․․․»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031