Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը չպատասխանեց հարցին, թե ամերիկյան կողմը Հայաստանի հանքարդյունաբերության որ ոլորտով է հետաքրքրված

Մայիս 26,2026 23:07 Share

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև այսօր համապարփակ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրումից հետո հրավիրված ասուլիսում չպատասխանեց հարցին, թե Միացյալ Նահանգները Հայաստանի հանքարդյունաբերության կոնկրետ ո՞ր ոլորտներով է հետաքրքրված։

«Այո, չեմ թաքցնի, կան նախնական պատկերացումներ՝ կոնկրետ նաև հանքանյութերի տեսակների ոլորտում ներդրումների մասին։ Բայց ես չեմ շտապի հիմա դրանք բարձրաձայնել, որովհետև դրանք նախնական մտքերի փոխանակություն են։ Թող խոսակցությունները կենտրոնանան, թող ընկերությունները երկուստեք հետաքրքրությունները շոշափեն։

Ուղղակի կհամարձակվեմ ասել, որ մենք առաջիկայում կտեսնենք շատ կոնկրետ դրսեւորումներ եւս»,-ասաց ԱԳ նախարարը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031