Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտից քեֆ, ուրախություն, գառան խաշլամա, բայց թուրքը Իշխանասարի գլխին նստած է. Մանուկյան

Մայիս 27,2026 16:08 Share

«Նիկոլից հետո ՔՊ-ի մարմնացումը Թալինի քաղաքապետն է: Եկեղեցու դեմ հարձակվող, հայրենակիցների դեմ հարձակվող, ամեն օր ճամբար փոխած: 30 տարվա մեջ իր գերդաստանով 1000 տեր փոխեցին. մեկ Լեւոնի կողմն էին, մեկ Լեւոնի դեմ էին, մեկ սրա կողմն էին, մեկ սրա դեմ էին»,- այսօր Սյունիքի մարզում սյունեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը:

 

Նա հիշեցրեց Թալինի ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանի՝ արցախցի կնոջն ուղղված կշտամբանքն ու ասաց, որ այդ հայտարարության մեջ ՔՊ-ի քաղաքականությունն է արտացոլված. «Ասում է ՝Հայաստանը թողնելու, գնալու ես: Սա հայի ու ոչ հայի տեսակն է, եւ ձեր ընտրությունը այս երկու տեսակի մեջ է լինելու…ընտրությունը լինելու է՝ Հայաստանը վերադարձվո՞ւմ է հայ տեսակի իշխանության, թե՞ Հայաստանը թողնում եք թշնամու ձեռքը մնա: Այլ ընտրություն չկա: Ոնց որ Սեւ լճի մոտ ծածկադմփոց արեցին, թե ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալ է: Ոնց առավոտից քեֆ, ուրախություն արեցին, համերգ, ուտել, գառան խաշլամա, որ մարդկանց ուղեղից հանեն, որ Իշխանասարի գլխին թուրքը նստած է»:

 

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031