Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն շարունակում է աջակցել Հայաստանին սահմանի պահպանության գործում. ԱԴԾ

Մայիս 27,2026 20:20 Share

Sputnik. Ռուսաստանը շարունակում է Հայաստանին համակողմանի աջակցել սահմանապահ կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԴԾ տնօրենի առաջին տեղակալ-սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովը:

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի իրավական կարգավիճակի և գործունեության պայմանների մասին 1992թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի համաձայն՝ հայկական կողմը Թուրքիայի և Իրանի հետ իր պետական սահմանի պահպանության լիազորությունները փոխանցել է Ռուսաստանի սահմանապահ զորքերին», – հիշեցրել է Կուլիշովը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է նաև, որ նույն պայմանագրով նախատեսված է, որ սեփական սահմանապահ կառույցների ստեղծման հետ մեկտեղ հայկական կողմը, համաձայնեցնելով Ռուսաստանի ԱԴԾ ղեկավարության հետ, հետևողականորեն իր հսկողության տակ է առնում Թուրքիայի և Իրանի հետ սահմանի հատվածները՝ կազմակերպելով դրանց պահպանությունը ռուսական սահմանապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ:

Դրանից բացի Կուլիշովը նշել է, որ հաշվի առնելով արտաքին սպառնալիքները՝ ՌԴ սահմանապահ ծառայությունը մեծացնում է իր ներուժը Եվրոպայի ոչ բարեկամական պետությունների հետ սահմաններին: Ռուսաստանիհյուսիս-արևմտյան սահմաններին իրավիճակը զգալիորեն սրվել է, հարևան երկրները նոր ռազմաբազաներ են կառուցում։

Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ղեկավարը նշել է, որ աճել են ՆԱՏՕ-ի հովանավորությամբ անցկացվող զորավարժությունների քանակը և մասշտաբները, որոնց ընթացքում մշակվում են ՌԴ-ի հետ բախման տարբեր սցենարներ:

 

«Սպուտնիկ Արմենիան» հիշեցնում է, որ 2024 թվականի հուլիսի վերջին ՌԴ ԱԴԾ-ն հայկական կողմին է փոխանցել «Զվարթնոց» օդանավակայանում պետական սահմանի պահպանության գործառույթները։ Դրա համար հիմք է ծառայելհայկական կողմի 2024 թվականի մարտի 1-ի դիմումը՝ «Զվարթնոց» օդային անցակետի նկատմամբ սահմանային հսկողությունն ամբողջությամբ Հայաստանի սահմանապահ զորքերի տնօրինմանը անցնելու մասին (1992 թվականից ծառայությունն իրականացվում էր համատեղ)։

2024 թվականի դեկտեմբերի 30-ից հայ-իրանական սահմանի վերահսկողությունն իրականացնում են միայն Հայաստանի սահմանապահները։ Մինչ այդ, Հայաստանի անկախացումից ի վեր, «Ագարակ» անցակետում սահմանային հսկողությունն իրականացրել են ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողները։

2025-ի հունվարին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հնարավոր էր համարել հայ սահմանապահների կողմից Թուրքիայի հետ սահմանի ինքնուրույն հսկողությունը։ Նույն թվականիփետրվարին «Մարգարա» (Թուրքիայի հետ սահման) անցակետում հայ սահմանապահները փոխարինել են ռուս սահմանապահներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031