«Նիկոլ Փաշինյանը ասում է՝ գնում ենք քաղաքացիական պատերազմի, խաղաղությունը բերում եմ դրսից, որ ներսում պատերազմ հրահրեմ։ Մարդը պարզ ասում է՝ տունդ թալանելու եմ, քեզ բոմժ եմ սարքելու։ Ասում է մարդկանց, որոնք ֆանտաստիկ միջոցներ ունեն։ Քոչարյանն ասում է, եթե տեսնենք, որ ընտրությունն այնպես չընթանա, հեղափոխություն ենք անելու։ Եթե մի կողմն իր մարդկանց հանի փողոց, Փաշինյանն էլ է հանելու իր կողմնակիցներին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի շնորհապետական կուսակցության պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
Ընտրություններից հետո պարտված կողմը չի ճանաչելու ընտրությունների արդյունքները։
8 տարի ինքը դա չի արել, հիմա ինչի՞ համար չի ասել։ Որ նրանք պատրաստվեն հակահարվածի։ Եթե միլիարդատիրոջն ասում ես՝ ես քեզ կդարձնեմ բոմժ, ինչ եք ակնկալում, նա չպիտի՞ պատասխան տա։ Նիկոլ Փաշինյանն ուզում է այդ պատասխանը։ Ես կարծում եմ, դա լինելու է մեր ժողովրդի հաշվին։ Ես կարծում եմ, մեր ժողովուրդը բավարար գրագետ է հասկանալու համար, որ ոչ թե ինքը այլընտրանքային հնարավորություններ ունի, այլ մեկ այլընտրանք ունի, ու այդ այլընտրանքն այլընտրանք չունի։ Միակ կուսակցությունը, որ կկանգնի ու չի միանա որևէ մեկին, որ արյուն հեղվի, դա «Հայաստանի շնորհապետական կուսակցությունն է։ Մենք ասել ենք, որ նախապատվությունը չենք տա որևէ ուժի, թող երկրորդ փուլ լինի։ Հիմա վատագույն վիճակն է, որ ունենք»,- ասել է նա։


















































