Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն արդեն 8 տարի եւ ավելի իշխանության է եւ եթե իսկապես ցանկանար արդարությունը վերականգնել, ապա վաղուց քայլեր կձեռնարկեր. էդվարդ Անտինյան. «Հրապարակ»

Մայիս 26,2026 11:31 Share

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի շնորհապետական կուսակցության 2-րդ համար Էդվարդ Անտինյանն է:

– Նախընտրական քարոզարշավների ժամանակ Նիկոլ Փաշինյանը սպառնալիքներ է հղում, ասում է, որ ընդդիմադիրներին «սատկացնելու» է, «կզըցնելու» է, ունեզրկելու է, մարդկանց ընտանիքներ է ներխուժում, նրանց երեխաներին «լակոտ» անվանում: Որպես քաղաքական հայտ ներկայացրած ուժի ներկայացուցիչ՝ ի՞նչ գնահատական կտաք այս հայտարարություններին:

– Տեղից էլ այս ընտրությունները շատ լարված են լինելու: Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ աշխարհի բոլոր ընտրություններում, անկախ այն բանից, թե եվրոպական երկիր է կամ այլ տարածքում գտնվող պետություն, ուշադրություն է դարձվում, թե ինչպիսի աշխարհաքաղաքական կողմնորոշում ունի այս կամ պետությունը: Հայաստանում եւս դա հստակ է: 2021 թվականի ընտրություններից շեշտակի տարբերվում է 2026-ի ընտրությունը, ինչու՝ որովհետեւ այս ընտրություններին կա շատ մեծ ազդեցություն դրսից: Հայաստանում կան ուժեր, որոնք բացահայտ օգտվում են արտաքին ուժերի աջակցությունից, իսկ դա լարվածությունն ավելի ու ավելի է մեծացնում: Նիկոլ Փաշինյանի խոսույթին նոր չէ, որ մենք ծանոթանում ենք, սակայն նա այս փուլում հերիք չէ նման հայտարարություններ է անում, այլեւ իրավիճակը դիտավորյալ ավելի է սրում: Եթե դու հայտարարում ես, որ ընտրություններից հետո ուժ ես գործադրելու եւ մարդուց անգամ իր տունն ես վերցնելու, դա չի ասվում այն բանի համար, որ Փաշինյանն իսկապես ուզում է արդարությունը վերականգնել, բնավ: Նիկոլ Փաշինյանն արդեն 8 տարի եւ ավելի իշխանության է եւ եթե իսկապես ցանկանար արդարությունը վերականգնել, ապա վաղուց քայլեր կձեռնարկեր: Նիկոլ Փաշինյանն ուղղակի ընտրություններին ընդառաջ սպառնում է, ասում է` այ, դու էս բանը կանես ու կստանաս…. դրանից մեծանում է լարվածությունը: Փաշինյանն ասում է, որ եթե ինքը չհաղթի ընտրություններում, պատերազմ տեղի կունենա, ընդդիմադիրներն էլ ասում են, որ եթե իրենք չհաղթեն, ռուսները ճանապարհը կփակեն, օդը կփակեն, էս կանեն, էն կանեն: Երկու կողմից էլ կենաց-մահու կռիվ է գնում: Ի դեպ, այնպես չէ, որ ընդդիմությունն իրավիճակը սրելուն դեմ է: Այս ամենն առաջացնում է առանձնահատուկ դժվարություն, եւ ես այն կարծիքին եմ, որ հիմա ամեն բան արվում է, որպեսզի ընտրություններից հետո, եթե դրանց արդյունքները չգոհացնեն, արդյունքները չեն ճանաչելու…

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031