Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ թաքցնի իր ամենամեծ ձախողումները, որ ունեցել է բանակի հարցում»

Մայիս 28,2026 22:35 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հարցազրույցի նպատակով հյուրընկալել էր Armenia TV-ին։ Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ՝ նա գտնվում է տնային կալանքի ռեժիմում։

-Այսօր Հանրապետության օրն է և Հանրապետության հրապարակում զորահանդես էր։ Ներկայացվեց վերջին տարիներին գնված սպառազինությունը։ Ի՞նչ եք կարծում, սա ի՞նչ ուղերձ էր հանրությանը՝ որ ավելի ուժե՞ղ բանակ ունենք այսօր, քան երեկ էր։

-Ես ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։ Եվ ուզում եմ վստահեցնել, որ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ թաքցնի իր ձախողումները։ Քանի որ ամենամեծ ձախողումը ինքը ունեցել է բանակի հարցում, մեր պաշտպանության հարցում, Արցախի հարցում, դրա համար նույնիսկ չեմ պատկերացնում՝ իր արած այս քայլը ինչի է ուղղված։

Ինձ թվում է՝ ավելի շատ ուղղված է նրան, որ ցույց տա՝ ինչպես է ծախսել 8 միլիարդ դոլարը, որ կախել է մեր պետության գլխին։ Բայց նայելով այս ամենը՝ մարդիկ հաստատ համոզվում են, որ այդ 8 միլիարդը շատ անգրագետ է ծախսվել։ Այդ գումարով մենք կարող էինք ունենալ շատ հզոր, շատ բարձր մակարդակի տեխնիկաներով հագեցված բանակ։

-«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ունի ուժեղ Հայաստանի անվտանգության ծրագիր։ Այսօրվա զորահանդեսին հետևելով՝ ի՞նչ եք կարծում՝ այն զինատեսակները, որ գնվել են վերջին տարիներին, բավարա՞ր են Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Եվ քանի որ դուք քաղաքական հայտ եք ներկայացրել, ձեր իշխանության գալու պարագայում ինչպիսի՞ սպառազինություն կարող ենք տեսնել Հայաստանում։

-Մեկ զորահանդեսով շատ դժվար է ինչ-որ բան գնահատել՝ թե տեխնիկան, թե այդ տեխնիկայի անհրաժեշտությունը, թե այդ տեխնիկայի հնարավորությունները։ Բայց մենք վստահ ենք, որ մեր իշխանության գալով մենք կգնենք ամենաժամանակակից, ամենակարևոր, ամենապետական տեխնիկան, որը կպաշտպանի մեր ժողովրդին, որը կհագեցնի մեր սահմանները։ Մենք կստեղծենք լուրջ տեխնիկայով հագեցված սահմաններ, կքչացնենք մեր զինծառայողների դերը սահմաններում։ Եվ կլինի խելացի, ճիշտ կազմակերպված բանակ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031