Լրահոս
Օրվա լրահոսը

Չելյաբինսկում ձերբակալվել են կազմակերպված հանցախմբի հինգ անդամներ, որի ենթադրյալ պարագլուխը Արտակ Վարոսյանն է. ТАСС

Մայիս 29,2026 10:34 Share

Չելյաբինսկի Կենտրոնական շրջանային դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը նախօրեին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Չելյաբինսկի մարզի վարչության աշխատակիցների ձերբակալած «Արտակովսկիե» կազմակերպված հանցախմբի հինգ ենթադրյալ անդամների նկատմամբ, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը:

Նրանց մեղադրանքներ են առաջադրվել մարդկանց առևանգման և այլ հանցագործությունների համար, ТАСС-ին հայտնել են իրավապահ մարմիններից:

«Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության և Ռուսաստանի ՆԳՆ Չելյաբինսկի մարզի գլխավոր վարչության՝ Ռոսգվարդիայի ուժային աջակցությամբ նախօրեին ձերբակալած «Արտակովսկիե» կազմակերպված հանցախմբի հինգ մասնակիցների նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանավորում երկու ամիս ժամկետով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ըստ նրա՝ նրանց մեղադրանքներ են առաջադրվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով (մարդու առևանգում), 158-րդ հոդվածով (գողություն), 163-րդ հոդվածով (շորթում), 213-րդ հոդվածով (խուլիգանություն), 222-րդ հոդվածով (զենքի, հրազենի հիմնական մասերի, ռազմամթերքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահում, փոխադրում, առաքում կամ կրում), 226-րդ հոդվածով (զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի հափշտակում կամ շորթում):

Ըստ գործակալության զրուցակցի՝ գործով անցնող անձինք կապված են քննչական մեկուսարանում պահվող Արտակ Վարոսյանի (կազմակերպված հանցախմբի ենթադրյալ պարագլուխ) և նրա ակտիվ կողմնակիցների հետ:

Ավելի վաղ ТАСС-ը հայտնել էր, որ կազմակերպված հանցախմբի ենթադրյալ պարագլուխը բացահայտվել էր 2025 թվականի աշնանը։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել էին գումար, շքեղության առարկաներ, տրավմատիկ ատրճանակներ։ Վարոսյանը 2025 թվականի նոյեմբերի 28-ին Չելյաբինսկի Կենտրոնական շրջանային դատարանի վճռով կալանավորվել էր առանձնապես խոշոր չափերով շորթման գործով։

Թարգմանությունը` news.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031