Հայկական ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Կարմիր կովը իր կաշին չի փոխի»։ Այդ ասացվածքը կարելի է վերագրել Հայաստանում արդեն հայտնի մի քանի վարորդների, ովքեր, կարմիր կովի նման, իրենց կաշին չեն փոխում, ու ինչքան էլ պարեկները նրանց ենթարկեն վարչական պատասխանատվության ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, այդ թվում՝ կոպիտ խախտումների համար, միևնույն է, նույն վարորդը մի քանի անգամ կրկնում է նույնը։
Ինչպես ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Փողը տու՝ խախտի»։
Երեկ՝ մայիսի 28-ին, SHAMSHYAN.com-ի ընթերցողը բացառիկ տեսանյութ է տրամադրել, որում երևում է, թե ինչպես «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանում՝ Հարավ-Արևմտյան թաղամասում, կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ մեքենան պատկանում է «Թու թու թու լավա» մականվամբ հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանին։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































