«Մայր Հայաստան կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 4-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից
Երբ օտար երկրների պաշտոնյաները «խիզախություն» են գնահատում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, դա իրականում վերաբերում է հայ ժողովրդին, բայց այլ իմաստով:
Օտարները գիտեին, որ Նիկոլը խիզախություն է ցուցաբերում՝ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերի դեմ գործելիս: Ու նրանք իրականում զարմանում են, թե ինչպես է այս ամենը հանդուրժվում:
Երբ Նիկոլին համարում են խիզախ, նշանակում է՝ հայ ժողովրդին համարում են հանդուրժող (չեմ ուզում այլ որակում տալ):
Օտարները մեղավոր չեն, որ իրենց «խիզախ» հաճախորդը պետական դավաճան է: Իրենք գիտեն դա, և մինչև վերջ օգտվում են դավաճանի ծառայություններից: Ո՞վ լիներ, որ չօգտվեր:
Կարդացեք նաև
Այլ հարց է, որ մենք՝ հայերս ենք խայտառակ լինում աշխարհով մեկ: Նիկոլի «խիզախության» գինը մեր երկիրն ու իր աթոռն են: Տուժում է Հայաստանը, վճարում ենք մեր հազարավոր զոհերի և մեր տարածքների հաշվին:
Հունիսի 7-ին պետք է մաքրել այս խայտառակության խարանը մեր ճակատներից: Որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, որ խիզախ է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ հայ ժողովուրդը:
Միացի՛ր, որ փոխենք։
Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
——
Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով


















































