Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

Մերձավոր Արևելքի զարգացումները Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում

Հունիս 01,2026 12:42 Share

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ մայրաքաղաք Անկարայում տեղի կունենա կառավարության հերթական նիստը։ Երկշաբաթյա ընդմիջումից հետո գումարվող նիստի օրակարգը հագեցած է:

Նիստի առանցքային թեմաներն են լինելու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացը, ինչպես նաև անվտանգային և տնտեսական հարցեր։ Նշվում է, որ Անկարան ուշադրությամբ հետևում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով Էրդողանը վերջին 1 շաբաթվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Նիստի ընթացքում ամփոփվելու են նաև Թուրքիայի կողմից վարվող «խաղաղության դիվանագիտության» արդյունքները։

Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես, Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված անորոշությունը, շարունակում են բացասաբար անդրադառնալ համաշխարհային առևտրի վրա։ Կառավարությունը քննարկելու է այդ ազդեցությունները նվազագույնի հասցնելուն և Թուրքիայում ինֆլյացիան նվազեցնելուն միտված քայլերը։ Կգնահատվի նաև «Միջնաժամկետ ծրագրի» (OVP) ընթացքը։

Օրակարգում է լինելու նաև «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականը, Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ինքնալուծարման գործընթացն արագացնելու մեխանիզմները և այդ համատեքստում նախատեսվող օրենսդրական քայլերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930