Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալային դեպք. արտաշիրիմում են արել Վարդենիսում. «Հրապարակ»

Հունիս 01,2026 23:07 Share

«Հրապարակ». Մեր տեղեկություններով՝ այսօր դատարանի որոշմամբ արտաշիրիմում է իրականացվել Վարդենիսում։ Արտաշիրիմվել է մոտ 17 տարի առաջ մահացած Տիգրան Մկրտչյանի մարմինը։

Մենք փորձեցինք գործի վերաբերյալ տեղեկություններ ստանալ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից և բաց աղբյուրներից, սակայն այս պահին որևէ տեղեկատվություն կամ դատական ակտ չհաջողվեց հայտնաբերել։

Վարդենիսի բնակիչները մեզ հետ զրույցում հաստատեցին արտաշիրմման փաստը՝ նշելով, որ Տիգրան Մկրտչյանը տարիներ առաջ ինքնասպանություն է գործել։ Նրանց խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ընտանիքի անդամների աչքի առաջ, ներկայում իրականացվող քննչական գործողությունների պատճառների կամ մանրամասների մասին իրենք տեղեկացված չեն:

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իրավապահներն այս դեպքը փորձում են կապել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ իբր նա է Տիգրանին հասցրել ինքնասպանության, թեեւ Ծառուկյանի՝ այս գործի հետ կապ ունենալու վարկած նախկինում չի դիտարկվել։ Սա թերեւս արվում է Փաշինյանի՝ վերջին շրջանի սպառնալիքների ֆոնին, երբ վերջինս ընդդիմադիր լինդերներին, այդ թվում՝ Ծառուկյանին սպառնում էր երկար տարիներ բանտ նստեցնել։ Սակայն պարզ չէ, թե ինքնասպանության հասցնելու վարկածն ինչպես կարող է ապացուցվել 17 տարի առաջ հուղարկավորված անձի մարմնի փորձաքննությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930