Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը։ Այն գաղտնի պահվել է ՊՆ-ում. Գեղամ Մանուկյան

Հունիս 01,2026 23:53 Share

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Քրեական պատասխանատվության վտանգի տակ, վաղը հրապարակելու եմ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելն ամրագրող փաստաթուղթը։ Այն գաղտնի պահվել է պաշտպանության նախարարությունունում։

Աննա Գրիգորյանի հետ մեկ տարի հարցումներով փորձում էինք ստանալ այդ փաստաթղթի օրինակը։

Վերջը ստացանք։

Սպասեք մանրամասների։ Վաղը, բայց այս անգամ Տավուշից, այնտեղ եմ լինելու»։

Մեկ այլ գրառմամբ՝ նա հավելում է.

«Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ) պահանջով…

Ասաց, արձագանքելով մեր Աննա Գրիգորյանի արդարացի մեղադրանքին։

Ինքնախոստովանություն։

Ալենը թե նեղանա, թող դատի տա։ Սովոր է։ Մեկն արդեն պարտվել է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930