Լրահոս
Օրվա լրահոսը

Նորապատում 3 հոգու սպանության տեսագրությունը նոր հարցադրումներ է առաջացնում դեպքի պաշտոնական և ոչ պաշտոնական վարկածների շուրջ. «Ժողովուրդ»

Հունիս 02,2026 11:14 Share

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղում տեղի ունեցած աղմկահարույց եռակի սպանության տեսագրությունը, որը նոր հարցադրումներ է առաջացնում դեպքի պաշտոնական և ոչ պաշտոնական վարկածների շուրջ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 26-ին Նորապատ գյուղի գերեզմանատան տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել էին երեք անձինք՝ 64-ամյա Սաշա Բաբայանը, 43-ամյա Մայիս Բաբայանը և 44-ամյա Խդր Բաբայանը։ Բոլորն էլ ազգությամբ եզդիներ են։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ազգությամբ եզդի տղամարդը, իր մորը վիրավորելու վերաբերյալ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով երեք մարդ տեղում մահացել էր։ Դեպքից հետո կրակոցներ արձակած անձը ներկայացել էր ոստիկանության Արմավիրի բաժին։

Սակայն ArmLur.am-ի ձեռքում հայտնված տեսագրությունը և համագյուղացիների պատմածը մի շարք հանգամանքների վերաբերյալ կասկածներ են առաջացնում։

Մասնավորապես, տեսանյութի կադրերից երևում է, որ սկզբում դեպքի վայրում եղել է միայն առաջին զոհը։ Սպանվողը, կարծես թե, ձեռքերով աղերսում էր չսպանել իրեն, փորձում էր փախչել և թաքնվել։ Հետո, ենթադրաբար, համենայն դեպս տպավորությունն այն է, որ մայրը թաքստոցը ցույց է տալիս որդուն, ով տեղում սպանում է նրան։ Սակայն նաև երևում է, որ, ենթադրաբար, մայրը կարծես թե հարվածում է սպանվածին։

Համագյուղացիների նկարագրությամբ՝ առաջին զոհը, մինչ սպանվելը, հասցնում է զանգահարել, ենթադրաբար, հորը և օգնություն խնդրել։ Սակայն մինչ դեպքի վայր են հասել հայրը և եղբայրը, նա արդեն սպանված է եղել։ Դրանից հետո նույն անձի կողմից կրակոցների զոհ են դառնում նաև հայրն ու մյուս որդին։

Կադրերից ակնհայտ երևում է, որ կողմերը միմյանց լավ են ճանաչում, և նրանց միջև թշնամանք կա։ ArmLur.am-ի հետ զրույցներում մի շարք համագյուղացիներ, որոնք չեն ցանկացել ներկայանալ, տարակուսանք հայտնեցին այն հանգամանքի վերաբերյալ, որ դեպքը հանրային տիրույթում ներկայացվել է ինքնապաշտպանության համատեքստում՝ իբր միջադեպի պատճառը մոր նկատմամբ հարձակումն է եղել։ Նրանց դիտարկմամբ՝ տեսանյութից էլ երևում է, որ սպանված անձինք միասին չեն եղել. միայն մի որդին է եղել դեպքի վայրում, իսկ մյուս երկու տղամարդիկ հետո են եկել։ Ավելին՝ կրակոցներ արձակած անձը զինված է եղել ավտոմատ զենքով, ոչ թե որսորդական։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930