«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ռուսաստանը հայտարարել է, թե Հայաստանից ծիրանի, խաղողի, դեղձի, սալորի, բալի վրա սահմանափակում է դրել՝ իբր «վտանգավոր նյութեր» են հայտնաբերել։
Բայց սպասեք։
Հայաստանից դեռ ծիրան չի արտահանվել։ Ծիրանի սեզոնը նոր է սկսվում։ Խաղողի արտահանման սեզոնն էլ դեռ ամիսներ հետո է սկսվելու։ Դեղձի ու նեկտարինի հիմնական արտահանումն էլ դեռ չի մեկնարկել։
Այսինքն՝ դեռ չարտահանված մրգերի մեջ արդեն «վտանգավոր նյութե՞ր» են հայտնաբերել։
Կարդացեք նաև
Պարզ ասած՝ Մոսկվան արգելել է այն, ինչ դեռ չկա, որպեսզի սպառնա նրան, ինչ կա՝ Հայաստանի անկախությանը, պետականությանը, ինքնիշխանությանը։


















































