Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ բժշկական-գիտական հանդիպում է տեղի ունեցել

Հունիս 03,2026 13:28 Share

Ֆասթ Բանկի հովանավորությամբ Իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիան, Հայկական բժշկական ասոցիացիայի և Քիթ կոկորդ ականջի ու գլխի և պարանոցի վիրաբուժության ասոցիացիայի հետ համատեղ օրերս իրականացրել են գիտական հանդիպում։

Ոլորտի առաջատար մասնագետները քննարկել են աշխարհում լայն տարածում գտած առողջապահական խնդիրները՝ անդրադառնալով ալերգիկ հիվանդություններին, իմունային համակարգի խանգարումներին և դրանց դրսևորումներին շնչառական համակարգի վրա: Հանդիպմանը փորձագետները ներկայացրել են ալերգիաների առաջացման նորագույն հիպոթեզներն ու ժամանակակից գիտական մոտեցումները՝ շեշտադրելով դրանց ազդեցությունը բուժառուների կյանքի որակի վրա։

Ֆասթ Բանկի կողմից նման նախաձեռնությունների հովանավորումը ստեղծում է ամուր հարթակ մասնագիտական փորձի փոխանակման և նորարարական մեթոդների ներդրման համար։ Բանկը գործուն աջակցություն է տրամադրում Հայաստանում բժշկության և գիտական առաջընթացի կայուն զարգացման համար։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930