Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում անչափահասների միջև ծեծկռտուքի հետևանքով 18-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց․ կասկածյալը ձերբակալվել է. Shamshyan.com

Հունիս 03,2026 14:50 Share

Shamshyan.com. Մայիսի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ նկուղում վայր ընկնելու հետևանքով «Փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել մի երիտասարդ։

Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Ա․ Հ․-ն է։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ա․ Հ․-ին մարմնական վնասվածքը պատճառել է Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Ե․ Գ․-ն, ժամը 17։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշան փողոցում գտնվող նախկին զորամասի տարածքում՝ վիճաբանել և հարվածներ է հասցրել նրա դեմքին, որին ներկա են եղել Ա․ Հ․-ի ընկերներ՝ Լոռու մարզի բնակիչներ 16-ամյա Լ․ Բ․-ն, 16-ամյա Վ․ Ղ․-ն և 14-ամյա Կ․ Ս․-ն:

Անչափահասներից մեկը անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930