Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվում են օտարերկրյա կամ անհայտ ծագման վիրտուալ հեռախոսահամարներից կատարվող, քաղաքական ենթատեքստով և սպառնալից հեռախոսազանգեր

Հունիս 03,2026 19:01 Share

Հանրապետությունում արձանագրվում են օտարերկրյա կամ անհայտ ծագման վիրտուալ հեռախոսահամարներից կատարվող, քաղաքական ենթատեքստով և սպառնալից հեռախոսազանգեր, ինչպես նաև տարբեր էլեկտրոնային հասցեներից քաղաքացիներին ուղարկվող, սպառնալիք պարունակող նամակներ։ Նման հաղորդակցությունների միջոցով փորձ է արվում հոգեբանական ճնշում գործադրել և վախ ներշնչել հասարակության շրջանում՝ նպատակ ունենալով ազդել նրանց ընտրական իրավունքի իրականացման վրա։

⚠️ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հանցավոր գործունեության բացահայտման ուղղությամբ։ Արդեն իսկ պարզվել է, որ էլեկտրոնային հասցեն ստեղծվել է ՀՀ-ից դուրս և մինչ այս պահը ՀՀ տարածքում չի օգտագործվել, իսկ զանգերն իրականացվում են արտասահմանյան ընկերությունից ձեռք բերված վիրտուալ հեռախոսահամարներով։

Սիրելի՛ քաղաքացիներ,

⚠️ Մի՛ տրվեք հոգեբանական մանիպուլյացիաներին և մի՛ ծավալեք որևէ երկխոսություն կամ նամակագրություն։

📵 Նման զանգերի դեպքում խորհուրդ է տրվում՝ անմիջապես դադարեցնել խոսակցությունը և արգելափակել զանգահարողի հեռախոսահամարը։

📧 Էլեկտրոնային հաղորդագրություն ստանալու դեպքում՝ անտեսել և չպատասխանել դրանց։

🛡️ Սիրելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք․ ձեր ընտրական իրավունքի ազատ և անկախ իրականացումը ձեր ձեռքերում է։

 

ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930