Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսե՞լ եք, չէ՞, ուզում է աղավնին թռցնի ու չի թռնում․ դա նույնքան տիպիկ է այն խաղաղությանը, որը բերել է»․ Աննա Գրիգորյան

Հունիս 03,2026 19:30 Share

«Փաստորեն մենք ինչ իրավիճակի առջև ենք կանգնել, որ ցանկացած զիջում իրականացնելիս այս իշխանություններն ասում են՝ մեր կամքով է։ Վաղը գալու են, ասեն՝ Սահմանադրությունն ո՞վ է ասել, որ Ադրբեջանն է ուզում փոխի, դա մենք ենք ուզում փոխել։ Ասելու են՝ ինչի՞ Տիգրանաշենը Ադրբեջա՞նն է ուզում, մենք ենք ուզում, որ հանձնենք»,- այսօր Հրազդանում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարիք չունի ոչ բանակ ուժեղացնելու, ոչ պետական ինստիտուտներ պահելու, որ ռազմավարություն մշակի ու իրականացնի․ «Իրեն պետք է իր ամենամարտունակ զենքը՝ Նիկոլ Փաշինյանը լինի Հայաստանի ղեկավար, ու ամեն ինչ անում են դրա համար»։

Գրիգորյանը զուգահեռներ տարավ այսօր քարոզարշավի ժամանակ Փաշինյանի՝ աղավնի թռցնելու ձախողված փորձի ու Փաշինյանի խոստացած խաղաղության միջև․ «Տեսե՞լ եք, չէ՞, որ ուզում է աղավնին թռցնի ու չի թռնում։ Դա նույնքան տիպիկ է այն խաղաղությանը, որը բերել է։ Աշխարհի երեսին չկա խաղաղության երկրորդ օրինակը, որտեղ օկուպացված տարածքներով է խաղաղությունը, գերիներով է խաղաղությունը, փակ սահմաններով է խաղաղությունն ու նոր պահանջներով է։ Այդ չթռչող աղավնու պես խաղաղություն է, որ մեզ այսօր պարտադրում են, որ ընդունենք»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930