Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․ Արարատ Միրզոյան

Հունիս 03,2026 22:02 Share

«Վերջին օրերին, շաբաթներին ՌԴ-ն հայտարարել է, որ փակում է մուտքը ռուսական շուկա հայաստանյան հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, Ջերմուկի, ծաղիկների տարբեր արտադրատեսակների արտահանման համար՝ ինձ համար անհասկանալի, ոչ հիմնավոր պատճառներով։ Մենք շատ կառուցողական և գործընկերային մթնոլորտում, աշխատանքային քննարկումներում կհարթենք մեր խնդիրները ՌԴ մեր գործընկերների հետ»,- Գավառում ՔՊ հանրահավաքի ժամանակ վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ Արարատ Միրզոյանի՝ այս դրվագը մեզ հնարավորություն տվեց ուսումնասիրել ու նոր կապեր հաստատել և նոր շուկաներ բացահայտել մեր արտահանողների համար․ «Թող քննարկումները գնան, և պայմանագրերը լինեն, վերջնական գործարքները հաստատվեն, կնքվեն, բայց ես հիմա արդեն կարող եմ ասել, որ բազմաթիվ միջազգային գործընկերներ, և չեմ վարանի ասել՝ ԵՄ երկրներից, հյուսիսից հարավ, արաբական երկրներից, Թուրքիայում տարբեր բիզնես գործընկերներ հետաքրքրված են՝ մեր արտահանողների հետ նոր համագործակցություններ ձևավորելով։ Արդեն իսկ ծաղկի խմբաքանակ կա, որ մեկնել է բոլորովին նոր շուկա և այնտեղ սպառվում է»։

Արարատ Միրզոյանը ժողովրդին վստահեցրեց՝ որևէ հարցում կառավարությունը ձեզ խնդրի առաջ մենակ չի թողնելու։ Մենք կլուծենք ձեր հարցերը։ Ու հիշեց, որ մի արտահանող մոտեցել է իրեն և ասել՝ մենք մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու։ Այնուհետև, վանկարկելով, կրկնեց այդ խոսքերը․ «Մենք մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու»։

Գավառում ՔՊ հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930