ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան տեսանյութում նշել է. «Սիրելի քաղաքացիներ, վայրկյաններ առաջ ձեր աչքի առջև ես ստորագրեցի TRIPP-ի վերաբերյալ Միացյալ Նահանգներ-Հայաստանի Հանրապետություն շրջանակային համաձայնագիրը:
Հիշում եք՝ օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից մայիսի 26-ին՝ Հայաստան իր կատարած այցի ընթացքում և հիմա ահա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ և ուղարկել»:
Արարատ Միրզոյանը նշել է, որ հեռավար ստորագրման գործընթացը ավարտված է։
«Համաձայնագիրը պատրաստ է վավերացման»,- ասել է նա։


















































