Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածում են ապատեղեկատվություն՝ ստեր հորինելով Աննա Հակոբյանի մասին. «Իմ քայլը» հիմնադրամ

Հունիս 05,2026 14:50 Share

Վերջին օրերին համացանցում կրկին շրջանառվում են Աննա Հակոբյանի և «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ մի շարք բացարձակ սուտ, անհիմն և պիղծ բովանդակությամբ պնդումներ։

Մի տեսանյութում պնդում են, թե իբր Թուրքիայի ղեկավարը միլիոնավոր դոլարներ է փոխանցում հիմնադրամին։

Մյուսում՝ իբր Աննա Հակոբյանը հեռացվել է քաղաքական գործընթացներից՝ կոռուպցիոն հետագիծ ունենալու և վարկանիշի վրա բացասաբար ազդելու պատճառով։

Երրորդում՝ նշում են, թե իբր Աննա Հակոբյանը յուրացրել է հիվանդ երեխաների համար նախատեսված միլիոնավոր դոլարներ, և դրա համար է «կեղծ ամուսնալուծության միջոցով անհետացել» հանրային դաշտից։

Ակնհայտ է, որ այս պատմությունների հեղինակները մեկ ընդհանուր խնդիր են լուծում․ առանց որևէ փաստի, ապացույցի և հիմնավորման՝ տարածում են ապատեղեկատվություն՝ պիղծ ստեր հորինելով Աննա Հակոբյանի մասին։

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, իսկ նվիրատվությունների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով։

Խնդրում ենք հիմնվել հավաստի աղբյուրներում տեղ գտած պաշտոնական հայտարարությունների վրա և չտարածել պիղծ ստերը։

«Իմ քայլը» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930