Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԽ. «Թրամփի ուղու» նպատակներից մեկը ԱՄՆ ռազմական, հետախուզական ներկայությունն է Իրանի սահմաններին

Հունիս 05,2026 16:37 Share

«Թրամփի ուղու» նպատակներից մեկը ամերիկյան ռազմական և հետախուզական ներկայության ապահովումն է Իրանի սահմաններին»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Մեր անդրօվկիանոսյան գործընկերները լրջորեն են ապահովում ամերիկյան բոլոր ներդրումների անվտանգությունը։ Ի՞նչն է նրանց խանգարում այդ տարածք մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչների ուղարկել։ Եվ ակնհայտ է, թե դրան ինչպես կարձագանքեն իրանցիները»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։

«Մեծ հարց է նաև, թե արդյո՞ք օտարերկրյա ռազմական ներկայությունը, անգամ մասնավոր ռազմական ընկերության տեսքով, անհրաժեշտ է, ասենք, Վրաստանին կամ Ադրբեջանին։ Հարցերն էլ ավելի են շատանում, երբ հիշում ես մերձավորարևելյան ճգնաժամի և Պարսից ծոցի այն պետությունների մասին, որոնք իրենց տարածքում ամերիկյան ռազմաբազաներ են տեղակայել, և նաև թե ինչ ճակատագրի արժանացան այդ բազաները»,- նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։

Թարգմանությունը` «Ազատության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930