Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի ԳԱ լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ-ի կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը

Հունիս 05,2026 19:40 Share

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։

Նախաձեռնությունը բխում է Հայաստանի կառավարության կողմից կրթությանը տրվող ռազմավարական նշանակությունից, ինչպես նաև միջազգային հարթակներում Հայաստանի կողմից առաջմղվող դրական և ապագային միտված օրակարգից` ուղղված միջազգային և տարածաշրջանային խաղաղության խթանմանը, կայուն զարգացման առաջմղմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Հայաստանի նախաձեռնած և հիմնական համահեղինակների` Ֆրանսիայի, Չիլիի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Նեպալի հետ համատեղ ներկայացված բանաձևը համահեղինակել են ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերից շուրջ 100 անդամ պետություններ, ինչը վկայում է Հայաստանի նախաձեռնությանը միջազգային հանրության հաստատակամ և լայն աջակցության մասին։

«Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի ընդունմամբ ՄԱԿ-ը վերահաստատում է բոլորի համար մատչելի, անվտանգ, ներառական և որակյալ կրթության իրավունքի երաշխավորման հանձնառությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զինված հակամարտություններից, հումանիտար և այլ ճգնաժամերից տուժած երեխաներին, ներառյալ` փախստականներին։ Բանաձևով ճանաչվում է կրթության դերն արդարացի, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցման և խաղաղության մշակույթի առաջմղման գործում։

ՄԱԿ անդամ պետություններին կոչ է արվում ապահովել կրթություն, որը հիմնված է խաղաղության մշակույթի վրա: Խրախուսվում է կրթության առաջմղումը` հակամարտությունների հիմնարար պատճառները վեր հանելու, փոխադարձ վստահությանը նպաստելու և հասարակական համերաշխությունն ամրապնդելու նպատակով։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930