Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

Մայիս 05,1999 00:00
Mak

Երեկ ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, որը ուշացումով նվիրված էր մամուլի ազատության համաշխարհային օրվան։

Կատիցա Չեկալովիչը, որը համբերատար սպասում էր, մինչ լրագրողները կավարտեն ժամանակակից քաղաքականության մասին իրենց զրույցները, ասաց, որ 11-12 ամիս տեւողությամբ ծրագիր է մշակվել, ըստ որի նրա խնդրանքով Հայաստանի բոլոր դեսպանները իրենց երկրներում մամուլի իրավիճակի մասին են զեկուցել։ Դեսպանների ելույթները զետեղված են «19-րդ հոդվածն աշխարհի» գրքում։ Կարդալով այս գիրքը, ինչպես ասաց տիկին Չեկալովիչը, կարելի է եզրակացության գալ, որ տարածաշրջանում մամուլի վիճակը գնալով բարելավվում է։

Կատիցա Չեկալովիչին շատ են հետաքրքրում լրագրողների սպանությունները աշխարհում։ Նրա ասելով, 1998 թ-ին սպանվել է 19 լրագրող։ Նա հույս հայտնեց, որ մեծամասնությամբ պատերազմների ժամանակ սպանված լրագրողների թիվը այս տարի կնվազի։

Կայացավ նաեւ ՄԱԿ-ի գրադարանի պաշտոնական բացման արարողությունը։

Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31