Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածվել է ամբողջովին կեղծ և արհեստականորեն գեներացված մի ձայնագրություն, որում իբր լսվում է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձայնը

Հունիս 06,2026 21:45 Share

«Բաղրամյան 26» տխրահռչակ տելեգրամյան ալիքն այսօր տարածել է ամբողջովին կեղծ և արհեստականորեն գեներացված մի ձայնագրություն, որում իբր լսվում է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձայնը:

Իշխանության սպասարկուների կողմից հերթական այս բանսարկությունը նպատակ ունի արատավորելու Չալաբյանի բարի համբավը և ներազդելու ընտրողի ազատ կամարտահայտման վրա, այն էլ՝ ընտրություններից անմիջապես մեկ օր առաջ, պաշտոնական լռության օրը:

Առաջիկայում Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին՝ պարզելու այս հերթական կեղծիքի աղբյուրը:

ՀԱՅԱՔՎԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930