Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ․ հերքում

Հունիս 07,2026 13:55 Share

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն այսօր՝ Կենտրոնական ընտրական հանձաժողովում իր ասուլիսի ժամանակ, պարզաբանել է, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի փողոց, տուն 82 հասցեում Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ։

Նշենք, որ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կապ է հաստատվել քաղաքացու հետ: Վերջինիս ներկայացվել է բնակչության պետական ռեգիստրում փաստացի և մշտական հաշվառման կարգը։ Նրան նաև պարզաբանվել է, որ Ազգային ժողովի ընտրությունների ընտրացուցակում կարող են ընդգրկվել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Միաժամանակ տեղեկացվել է, որ նշված հասցեում հաշվառված անձանց, ինչպես նաև հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ։

ՆԳ նախարարությունը հորդորում է չտարածել մանիպուլացնող տեղեկություններ և հրապարակել միայն ճշտված տեղեկատվություն։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930