ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2026 թվականի մայիսի 16-ին Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ևս մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քարոզչություն կատարելուն խոչընդոտելը):
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս.Ս.-ն ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 12 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մյուս 6-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ


















































