ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը
Հրատապ պարզաբանման պահանջ․ ընտրական գործընթացի հետ կապված մտահոգիչ հարցերն ու անհամապատասխանությունները շարունակվում են ի հայտ գալ։
Մասնավորապես, հունիսի 6-ին Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 485 հազար 851 մարդ, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 503 հազար 996 մարդ։
Այս տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն, ինչը չի կարող աննկատ մնալ և պահանջում է հստակ ու սպառիչ բացատրություն։ Հարց է առաջանում՝ ո՞վքեր են այդ հավելյալ հազարավոր ընտրողները, որտեղի՞ց է առաջացել այս տարբերությունը և ինչո՞վ է պայմանավորված այն։


















































