Նոր Նորքի Խորենացու անվան դպրոցում տեղակայված 2/2 տեղամասում շարունակվում են ընտրական գործընթացները: Հայ Առաջադեմ երիտասարդություն հ/լ-ի դիտորդն էր այդ ժամին երկու ներկայացուցչով, մնացածը, ինչպես ասացին տեղամասում, գնում-գալիս են:
Միակ բացը այս պահի դրությամբ հերթն է, որը պայմանավորված է տարածքի փոքրությամբ:
Կարդացեք նաև
Ակտիվությունը դեռ պահպանվում է: 1797 ընտրողից 632 -ն են քվեարկել ժամը 15.00-ի դրությամբ:
Հանձնաժողովականները երեք-երեք են ներս թողնում, որպեսզի հերթեր չծագեն:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


























































