«Անպայման հաղթելու ենք, արդեն հաղթած ենք»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Իմ ուզածը մեկն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի, ու ոչ թե տաք-տաք խոսում եմ, այլ ամբողջ կյանքս ստեղծել, կառուցել, զարգացրել, աշխատատեղեր եմ բացել, բարեգործություններ եմ արել»,- ասաց նա։
Գագիկ Ծառուկյանն ընտրության էր եկել կնոջ և թոռնուհու հետ։
Գագիկ Ծառուկյանն այն կարծիքին է, որ իշխանական շրջանակներում լավ են հասկացել՝ միասնական ընդդիմությունն իշխանությունների նկատմամբ հաղթանակ տանելու շանս ունի։ Դա է համարում հիմնական պատճառը, որ այսօր առավոտից իրավապահներն արել են ռեպրեսիվ գործողություններ․ «Այսօր մեր 50 համախոհներին տարել են»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարցին՝ ե՞րբ իր որդին կվերադառնա Հայաստան, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Երբ գործուղումն ավարտվի, այն ժամանակ էլ կգա»։
Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Նա մեկնել էր Բելառուս։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































