«Վաղ առավոտից տարածքային կառույցների ներկայացուցիչների, վստահված անձանց, շտաբների պատասխանատուների նկատմամբ համատարած հարձակումներ են սկսվել։ Մարզերում մեր գործընկերներին ու համակիրներին մտացածին մեղադրանքներով զանգվածաբար բերման են ենթարկում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Ըստ Իվետա Տոնոյանի, ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչները ժամը 8:00-ից տարածքային կառույցներից բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ օրը մեկնարկել է կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների հարձակումներով․ նրանց բերման են ենթարկում, ձերբակալում։
«Այս իրավիճակը կանխատեսելի էր, քանի որ նման գործելաոճն ընդդիմության նկատմամբ ավանդական է դարձել ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Բայց այն, որ անգամ ընտրության օրը կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ հալածանքները նման մասշտաբների են հասել, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Տարբեր ընտրատեղամասերից բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, այդ թվում՝ ուղղորդված քվեարկության դեպքերի, ինչպես նաև քվեաթերթիկները դուրս հանելու փորձերի մասին։ Բացի այդ, ընտրատեղամասերի մոտ տեղադրված են տարբեր նախընտրական պաստառներ, ինչն օրենքի խախտում է։ Բացի այդ, ընտրատեղամասերի մոտ տեղադրված են երեք ընդդիմադիր ուժերի առաջնորդների պատկերներով պաստառներ ու թերթիկներ՝ «սև քարոզչություն» իրականացնելու նպատակով։ Այս ամենի նպատակը ընտրական գործընթացը կաթվածահար անելն ու կամքի ազատ արտահայտման իրավունքի իրացմանը խոչընդոտելն է»,- ասաց Իվետա Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































