Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ կառավարող ուժի՝ Կապանում ընտրախախտումներն աննշան են

Հունիս 07,2026 19:37 Share

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը լավ տրամադրությամբ է գնացել ընտրական տեղամաս։

Նա վստահ է, որ իր քվեն, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացու ամեն մի քվեն տեղ է հասնելու։ «Քվեարկեցի հանուն մեր երեխաների ազատ ու ինքնիշխան երկրում ապագայի»,-ասաց Հայկ Հարությունյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի համակարգող Նարեկ Բաբայանն արդեն ավանդույթ է դարձրել՝ դստեր հետ քվեարկությանը գալը։ 5 տարի առաջ՝ նույնպես նրա հետ էր եկել։ Բաբայանի խոսքով, իրենց վստահված անձինք աննշան խախտումներ են արձանագրել, որոնք էական ազդեցություն չեն ունենա ընտրությունների արդյունքների վրա։

Իսկ թե հանուն ինչի՞ է քվեարկել Նարեկ Բաբայանը՝ տեսանյութում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930