Լրահոս
Օրվա լրահոսը

Մենակ Նիկոլենց բակի Չալոն երեկ հրահանգ չի տվել իրավապահներին. Սաղաթելյան

Հունիս 07,2026 23:00 Share

«Եթե ուժայիններն ընդամենը 2 ժամ զբաղվեին ՔՊ-ով, կտեսնեին՝ իրական ընտրակաշառքը որտեղ է: Ընտրություններից երեք օր առաջ ուժային կառույցներին ինչո՞ւ են պարգեւավճար տվել: Ես ասել եմ՝ մենակ Նիկոլենց բակի Չալոն երեկ հրահանգ չի տվել իրավապահներին: Մեծից փոքր լայվ էին մտնում ու ասում՝ իրար եկեք, սրան բռնեք, նրան բռնեք: Ո՞վ է նման բան տեսել: Պարգեւավճարը տվել են, եթերով՝ հրահանգում», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ ՔՊ-ն զբաղված է պետական ամբողջ ռեսուրսն իրենց կուսակցության ու շտաբերի համար օգտագործելով ու  մրցակիցներին թուլացնելով: Սակայն, ըստ Սաղաթելյանի, իրենց նպատակին չեն հասել. «ՔՊ-ի վերարտադրության շանսերը մոտենում են զրոյին» :

Անդրադառնալով ՔՊ-ի կողմից ընտրությունների երկրորդ փուլի ստեղծման հնարավորությանը՝ Սաղաթելյանն ասաց՝ հիմքեր ստեղծելու փորձն ակնհայտ է:

Պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանն էլ թվարկեց մի շարք խախտումներ, որոնք այսօր արձանագրվել են. «Քվեարկելու իրավունքի խոչընդոտման բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ իրավապահ մարմիննների կողմից, թե բերման ենթարկելու, թե ապօրինի ձերբակալում իրականացնելու դեպքեր: Մինչեւ այս պահն էլ բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են իրավապահ մարմիններում, առանց նույնիսկ նրանց կոնկրետ իրավախախտման մեջ մեղադրանք ներկայացնելու: Ոստիկանության անձնագրային տարբեր բաժիններ են խոչընդոտներ ստեղծել, հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր ՀՀ քաղաքացի լինելով՝ չունեն հաշվառման կոնկրետ հասցե: Նրանց կամ չեն տրամադրում անհրաժեշտ տեղեկանքը կամ ուղղորդում են գնալ դատարաններ: Իսկ դատարանները կամ հրաժարվում են ընդունել նման դիմումները, կամ փորձում են ձգձգել»:

Մինասյանի խոսքով՝ ռեալ խոչընդոտներ ստեղծեցին նաեւ արցախցիների  քվեարկության դեպքում: Այսօր «Հայաստան» դաշինքը  արձանագրել է նաեւ բաց եւ ուղղորդվող կամ վերահսկելի քվեարկության բազմաթիվ դեպքեր: Ըստ Մինասյանի՝ հաղորդումներ են ներկայացրել թե ԿԸՀ, թե դատախազություն, բայց այս պահի դրությամբ դատախազությունից դեռեւս արձագանք չունեն:

Նա նաեւ ասաց, որ  Դեբեդավան համայնքում իրենց աջակիցներից երկու հոգի բերման են ենթարկվել, մեկին մեղադրանք են առաջադրել, մյուսին բաց են թողել, ակայն ԱԱԾ եւ Հակակոռուպցին կոմիտեի խմբերը ողջ օրը հսկողություն են իրականացրել, որ միանգամից բռնեն ու բերման ենթարկեն իրենց աջակիցներին: Ի դեպ՝ պատգամավորի թեկնածուները տեղեկություն հայտնեցին, որ բազմաթիվ քաղաքացիներ այսօր անակնկալի են եկել իրենց բնակարաններում օտար քաղաքացիների տեսնելով հաշվառված: Անակնկալի է եկել նաեւ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: Նրանց տան վրա էլ է օտար մարդ հաշվառված եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930