Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնելով, որ խայտառակ ձևով ամեն րոպե իրենց արդյունքները նվազում են, կանգնեցրին հաշվարկը․ Սամվել Կարապետյան

Հունիս 08,2026 04:04 Share

Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին հնչեցված հայտարարությանը, թե իբր ՔՊ-ն միանձնյա հաղթանակ է տարել, հանդես եկավ հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով․

«Տեսաք, թե ինչ ճնշումներ են իրականացվում մեր նկատմամբ։ Մեզանից, մեր թիմակիցներից մոտ 70-75 հոգի այսօր կալանավորված են, 700-ից ավելի մարդ ձերբակալված են։ Այս մարդիկ նույնիսկ չհանգստանալով, որոշեցին ընտրության օրը անհասկանալի գործերով զբաղվել, նույնիսկ աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում են՝ մենք առավոտյան իննին կներկայացնենք արդյունքները։

Տեսնելով, որ խայտառակ ձևով իրենց արդյունքները նվազում են ամեն րոպե, իրենք կանգնեցրին հաշվարկը, և մենք նույնիսկ չենք հասկանում՝ առավոտյան ի՞նչ է ներկայացնելու։ Ես ուզում եմ ձեզ ասեմ՝ վստահ եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան։ Դրա համար մի անհանգստացեք, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտությունից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն։

Իրենք, ընդամենը 30 % տվյալներ ունենալով, հայտարարում են, որ արդեն հաղթել են։

Ես ուզեցի ձեզ տեղյակ պահեմ, որ ապօրինությունները շարունակվում են, անհասկանալի ընտրությունները շարունակվում են, և առավոտյան վերջնական արդյունքները ունենալուց հետո մենք անպայման հայտարարությամբ հանդես կգանք և նորից մեր կարծիքը կհայտնենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930