Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելու արժանահավատ ահազանգ. Իոաննիսյան

Հունիս 08,2026 13:15 Share

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելու արժանահավատ ահազանգ

Հաշվարկն իրականացնող ընտրական հանձնաժողովների անդամների հալալ կեսը (8–ից 4–ը) ընդդիմությունից է նշանակված։ Բոլոր տեղամասերում եղել են հիմնական ընդդիմադիր ուժերի վստահված անձինք։ Համարյա բոլոր տեղամասերում եղել են դիտորդներ կամ լրագրողներ։ Տեղամասերի տեսախցիկների մոտ 98 տոկոսը նորմալ աշխատել են։

Որևէ տեղամասից չկա գոնե մեկ վստահված անձ, դիտորդ, հանձնաժողովի անդամ, ով քվեարկության արդյունքների կեղծման մասին հասցեական ահազանգ կտա։ Չկա։ Չկա նաև նման բանի մասին վկայող որևէ տեսանյութ։ Չկա։

Այս ընտրությունների մասին շատ բան կարելի է ասել։ Բայց գեթ մեկ քվե չի կեղծվել։

Հ․Գ․ Կարող են լինել դեպքեր, որ հանձնաժողովը խնդրահարույց կերպով է անվավերություն որոշել, կարող են լինել տեխնիկական վրիպակներով համակարգ մուտքագրված արձանագրություններ։ Այդ ամենը առաջիկա օրերին կպարզվի ու կշտկվի։ Հենց այդ շտկումների համար է նախնական ու վերջնական արդյունքների տարբերությունը։

Եթե որևէ ուժ համարում է, որ որևէ տեղամասում հաշվարկի ժամանակ խախտում է եղել, առաջարկում եմ դիտել այդ տեղամասի հաշվարկի ամբողջական տեսագրությունն ու դիմել վերահաշվարկի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930